Մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Այս որոշումը կարևոր քայլ է 2024-ի դեկտեմբերին ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենսդրական փաթեթի գործարկման համար։
Այն հնարավորություն է տալիս սահմանել բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն զբաղմունքները, որոնք կհիմնվեն պետական աջակցության և հարկային արտոնությունների տրամադրման համար, ներառյալ R&D որակավորված մասնագետների եկամտային հարկի արտոնությունները։
Մշակված ցանկը համադրելի է եվրոպական դասակարգիչների հետ (ESCO), ինչը թույլ կտա պահպանել ոլորտի մասնագիտական չափորոշիչները և միջազգային ճանաչելիությունը։
Ցանկին ծանոթացեք այստեղ
Կարդացեք նաև՝
ԲՏԱ աջակցության նոր օրենքը. Ի՞նչ խնդիր է այն լուծում ոլորտի ընկերությունների համար