Կանացի տաղանդը՝ նորարարության մեջ. FemInno տեխնոլոգիական համաժողովը վերադառնում է

Վերջին լուրերը
Կանացի տաղանդը՝ նորարարության մեջ. FemInno տեխնոլոգիական համաժողովը վերադառնում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովն այս տարի կանցկացվի հուլիսի 27-ին և 28-ին։ Այս անգամ միջոցառումը կրում է GenAI in Action: Big Data, Big Impact. (խմբ․՝ Գեներատիվ արհեստական բանականություն, մեծածավալ տվյալներ, մեծ ազդեցություն) խորագիրը։

Համաժողովը 3-րդ տարին է կազմակերպվում և նպատակ ունի  Հայաստանում բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներկայացնել կանանց տաղանդն ու նպաստել նրանց զորեղացմանը, ինչպես նաև կանանց կապել տեխնոլոգիաների հետ ու խթանել նրանց շրջանում այս ոլորտի հանդեպ հետաքրքրվածությունը։

- Advertisement -

FemInno-ն երկու անգլերեն բառերի՝ «Feminine» և «Innovation» (խմբ․՝ կանացի և նորարարություն) բառերի միացությունն է։

«Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ, լինելով միջազգային կոնֆերանս, հնարավորություն ենք ունեցել Հայաստանը նոր անունով ու նոր բրենդով դնել աշխարհի քարտեզին, աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի կանայք նորարարության ոլորտում բավարար տաղանդ ու ունակություն ունեն և միաժամանակ դրանով խրախուսել աշխարհի տարբեր երկրներին ու այնտեղ գործող կազմակերպություններին», – նշեց FemInno-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։

Կանացի տաղանդը՝ նորարարության մեջ. FemInno տեխնոլոգիական համաժողովը վերադառնում է

Ի՞նչ է սպասվում

Հայաստանում և տարածաշրջանում կանանց ամենամեծ FemInno  տեխնոլոգիական համաժողովի ընթացքում սպասվում է հագեցած ու հետաքրքիր ծրագիր՝ մի շարք ելույթների ու քննարկումների տեսքով։ Ներկայանալու են խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, եվրոպական այլ երկրներ։

Այս տարի կոնֆերանսի ընդհանուր թեման արհեստական բանականությունն է։

«Փաստացի 2 օրերի ընթացքում և մեկ հարթակում մենք կարողանալու ենք քննարկել արհեստական բանականության լավ ու վատ կողմերը, դուրս բերել խնդիրներ և փորձել գտնել դրանց համար լուծումներ», – մեզ հետ զրույցում նշեց Սեդա Պապոյանը։

Կոնֆերանսը  կունենա 4 բեմ

Հիմնական բեմ Գլխավոր ելույթները՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած բանախոսների կողմից

Աշխատարանի հարթակԳործնական տեխնոլոգիական սեմինարներ` ոլորտի մասնագետների կողմից

Հայկական բեմ – Դեպքերի ուսումնասիրություն և քննարկումներ՝ լուծումներ  գտնելու համար

Ընկերության ցուցադրման փուլ  Սա իրենից չի ներկայացնում ցուցահանդես։ Այն  ավելի հանդիպումների հարթակ է՝ ծանոթանալու գործընկեր կազմակերպություններին, նրանց առաջարկներին և հնարավորություններին։

Կանացի տաղանդը՝ նորարարության մեջ. FemInno տեխնոլոգիական համաժողովը վերադառնում է

Խոսնակներ

Իդա Թին, Գերմանիա – Clue ընկերության համահիմնադիր և տնօրեն , (Femtech տերմինի ստեղծողը) (Ida Tin, Germany – Co-founder and CEO at Clue, Creator of the term Femtech)

Մարի Կումար, ԱՄՆ   Align Technology ընկերություն (Mary Kumar, USA – SVP of IT Enterprise Engineering at Align Technology 

Սաբրինա Փալմ, ԱնգլիաPalqee ընկերություն, համահիմնադիր և գործադիր տնօրեն (Sabrina Palme, UK – CEO and Co-founder of Palqee)

Զարիկ Բողոսյան , ԱՄՆ Ներդրող, սերիական նորարար և ձեռներեց, Wovenmedia -ի համահիմնադիր ( Zarik Boghossian, USA – Co-founder and CTO at Wovenmedia, Serial Innovator, Entrepreneur, Investor)

Լարիսա Հովհաննիսիան, Հայաստան,  Teach For Armenia-ի հիմնադիր  և  գործադիր տնօրեն (Larisa Hovannisian, Armenia – Founder and CEO of Teach For Armenia)

Ներմեն Գոնիեմ, Դանիա-  Hello Ada ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն,  Pioneer Center for AI -ում ազգային խորհրդատվական խորհրդի անդամ (Nermeen Ghoniem, Denmark – Founder and CEO at Hello Ada and National Advisory Board Member at Pioneer Center for AI)

Մադլեն Մինասյան, Հայաստան – Picsart-ի ուսուցման և զարգացման գլոբալ ղեկավարի ավագ տնօրեն ( Madlene Minassian, Armenia – Senior Director Global Head of Learning and Development at Picsart)

Տաթևիկ Հակոբյան, ԱՄՆActiveloop-ի գլխավոր օպերացիոն տնօրեն (Tatevik Hakobyan, USA – Chief Operating Officer at Activeloop)

Տաթևիկ Ռևազյան, Հայաստան/ԴանիաOsprey Flight Solutions-ի աճի գծով ավագ փոխնախագահ (Tatevik Revazian, Armenia/Denmark – Senior VP of Growth at Osprey Flight Solutions)

Աննա Բրունո, ԱՄՆ Get Skills Institute-ի հիմնադիր և գործադիր տնօրեն (Anna Bruno, USA – Founder and CEO of Get Skills Institute)

Կանացի տաղանդը՝ նորարարության մեջ. FemInno տեխնոլոգիական համաժողովը վերադառնում է

Լեզուն

Կոնֆերանսի հիմնական ելույթների լեզուն անգլերեն է, սակայն կլինեն նաև հայերեն լեզվով ելույթներ։

Երբ, որտեղ, տոմսեր

Վայրը՝  Arno Babajanyan Concert Hall

Երբ՝ Հուլիսի  27, 28

Ժամը՝ 10։00 – 18։00

Մասնակցության համար տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ։

FemInno2024 tեխնոլոգիական համաժողովի թեմաներին, ծրագրին, հյուրերին և այլ մանրամասներին ծանոթացեք ստորև՝👇

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները