Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) աշխարհի գավաթի ազգային փուլի մրցույթը, որին մասնակցել են հայկական 11 ստարտափներ։
Ազգային փուլի հաղթողներ են ճանաչվել Text’nPayMe և AllClean ստարտափերը, որոնք ստացել են Հայաստանը WITSA World Cup միջազգային մրցույթում ներկայացնելու հնարավորություն։
Text΄n Pay Me-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։
AllClean ստարտափը ներկայացնում է հարթակ, որը միավորում է տանտերերին և մաքրման ընկերություններին:
WISTA-ն աշխարհի տարբեր երկրների տնտեսությունների ՏՏ ոլորտի ավելի քան 80 ասոցիացիաների կոնսորցիում է, որի առաջատար իրադարձությունը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) այս տարի կկայանա Հայաստանում՝ հոկտեմբերի 4-7-ը։
Կարդացե՛ք նաև.
- Ինչպե՞ս կենցաղային խնդիրը դարձավ տների մաքրման ծառայությունները համախմբող հարթակ. AllClean
- Չհեռանալով չաթից. Հայկական Text’n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: