Ինչպե՞ս կենցաղային խնդիրը դարձավ տների մաքրման ծառայությունները համախմբող հարթակ. AllClean

Հայտնաբերի՛ր հաճախորդին անհանգստացնող ցավերը և այդ ցավերը բուժող լուծումներ գտի՛ր՝ քո պրոդուկտի տեսքով: Սա բիզնես էկոհամակարգի ամենահայտնի դրույթներից մեկն է: Իսկ եթե հաճախորդը դու ես, այդ ցավերն էլ ուղիղ կերպով ազդում են ընտանիքիդ վրա, պրոդուկտը դառնում է իրական խնդիրներ լուծող ու բուժող՝ բառի բոլոր հնարավոր իմաստներով:

Փորձելով «բուժել» մայրիկին ու նրա ընկերներին անհանգստացնող խնդիրներից մեկը՝ տների մաքրությամբ զբաղվող որակյալ ընկերություն գտնելը, Նարեկ Հովեսյանն իր ընկերների հետ ստեղծեց AllClean-ը:

- Advertisement -
Ինչպե՞ս կենցաղային խնդիրը դարձավ տների մաքրման ծառայությունները համախմբող հարթակ. AllClean

Մենք էլ զրուցել ենք Նարեկի հետ՝ բացահայտելու AllClean-ի ստեղծման մոտիվները, առաջարկվող հնարավորություններն ու զարգացման ուղիները:

AllClean — You Click, We Clean!

«Դու քլիքում ես, մենք մաքրում ենք» կարգախոսը լավագույնս ներկայացնում է AllClean-ի էությունը՝ ընդամենը մի քանի կոճակի սեղմամբ՝ Ձեզ անհրաժեշտ տարածքի մաքրման հնարավորությունը:

Ինքը՝ Նարեկը՝ AllClean-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենը, ներկայացնում է AllClean-ն այսպես. «Եթե դու ինքդ չես կարողանում տունդ մաքրել և չես կարողանում վստահելի մարդ գտնել դա իրականացնելու համար, ներբեռնում ես AllClean հավելվածը, լրացնում անհրաժեշտ տվյալները, ծրագիրը քեզ ավտոմատ տարբեր առաջարակներ է հաշվարկում զանազան մաքրման ծառայությունների կողմից, դրանք համեմատում ես՝ ըստ գնի ու վարկանիշի, և որոշում կայացնում՝ որ մեկն է քեզ ամենահամապատասխանը ու միանգամից ամրագրում ես»: 

Ինչպե՞ս կենցաղային խնդիրը դարձավ տների մաքրման ծառայությունները համախմբող հարթակ. AllClean
AllClean հավելվածը

Վստահությունը՝ որպես ստարտափի ստեղծման հիմք

Երբ հարցը սկսում է վերաբերել մարդկանց անձնական տարածքին, նրանք չափազանց ուշադիր ու հետևողական են դառնում: Նույն կերպ էլ, երբ խնդիրն առնչվում է նրանց բնակարաններին:

Եվ իհարկե, այդ չափազանց ուշադրության ու մանրուքներին հետևելու մեջ կարևորագույն գործոն է դառնում վստահությունը: Ինչպես նշում է AllClean-ի համահիմնադիրը. «Մարդիկ դժվար են վստահելի մասնագետի գտնում քլինինգի համար: Ու առաջին հերթին մարդկանց մոտ 80%-ը փորձում է իր ընկերոջից հարցնել դրա մասին»:

Դու քլիքում ես, մենք մաքրում ենք:

AllClean-ը փորձում է լուծել այդ խնդիրը՝ ստեղծելով հարթակ, որտեղ այդ ընկերոջ դերը կատարում են հարթակի օգտատերերը: Նրանք էլ հենց խորհուրդ են տալիս ընտրել այս կամ այն ընկերությունը Ձեր տան մարքությունը կազմակերպելու համար: Այդ խորհուրդների հիման վրա էլ մյուս օգտատերերը կարողանում են որոշում կայացնել և ամրագրել անհրաժեշտ ծառայությունը: Յուրաքանչյուր ծառայության առանձնացումը կատեգորիաների և հստակ տեսակների սահմանումը մի քանի անգամ ավելի շատ են հեշտացնում այդ «ընկերների» խորհուրդներին հետևելու և ծառայությունը ձեռք բերելու գործընթացը:

Է՞լ ինչ է տալիս հարթակը

Մի քանի կոճակի սեղմումով մաքրման ծառայություն ամրագրելը, իհարկե, խնդրի լուծման ամենակարևոր գործառույթն է: Բայց ծառայությունն է՛լ ավելի զարգացնելու համար Նարեկն ու իր գործընկերներն անընդհատ նորամուծությունների են դիմում:

Պարբերաբար թարմացվող նորամուծությունների թվում են, օրինակ, մաքրության ապահովագրությունը ու չեղարկման քաղաքականությունը: Ժամավճարի փոխարեն էլ յուրաքանչյուր ծառայություն՝ բնակարանի կապիտալ կամ մասնակի մաքրում, քիմ. մաքրում, ախտահանում կամ լվացում, ունի իր հստակ սահմանված գինը: Դա էլ օգնում է հաճախորդներին հստակորեն պատկերացնել իրենց ծախսերը:

Հարթակի օգտատերերին իրականում կարելի է բաժանել երկու խմբի՝ կազմակերպություններ, որոնք այդ հարթակում ներկայացնում են իրենց ծառայությունները, և հաճախորդներ, որոնք օգտվում են այդ ծառայություններից: Վերևում մենք խոսեցինք հաճախորդներին տրվող հնարավորություններից: Սակայն կարևոր է նշել, որ կազմակերպությունները ևս բացառիկ հնարավորություններ են ստանում AllClean-ում հայտնվելիս:

Ինչպես նշում է, AllClean-ի համահիմնադիր Նարեկ Հովեսյանը, իրենց այն օգտատերերը, որոնք միջինից մեծ կազմակերպություններ են, գրեթե 30-40%-ով ավելացրել են շրջանառությունը: Կարևոր է նաև, որ նրանք հարթակի կողմից պարբերաբար հետադարձ կապ են ստանում՝ զանազան տվյալների տեսքով: Այդ տվյալների վերլուծության արդյունքում էլ կազմակերպությունները կարողանում են աշխատել իրենց ծառայությունների որակի բարձրացման վրա:

Ինչպե՞ս կենցաղային խնդիրը դարձավ տների մաքրման ծառայությունները համախմբող հարթակ. AllClean

Շուկայի մասին

Երբ ծանոթանում ես AllClean-ին, ակամա հիշում ես բոլոր այն ծանոթներիդ ու հարազատներիդ, կամ էլ նույնիսկ ինքդ քեզ անցյալում, երբ առնչվել ես տան մաքրության խնդրին՝ սկսած ցանկության բացակայությունից մինչև որակյալ մասնագետների որոնում:

Ստացվում է, մեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ հարթակի օգտատեր: Իսկ դրանից զատ՝ AllClean-ի աշխարհագրությունը ձգտում է նոր մայրցամաքներ գրավել: Այժմ մաքրման ծառայությունները հասանելի են Երևան քաղաքում, սակայն արդեն մոտ երեք ամիս է, ինչ ծառայության հնարավորություններն առկա են Ամերիկայի Միացյալ Նահանգներում ևս:

Մարդիկ սկզբում պետք է գնեն քո վստահությունը, ապա քո պրոդուկտը:

«Մենք մեր զարգացումը տեսնում ենք Ամերիկայի շուկայում»,- նշում է AllClean-ի համահիմնադիրը: Իհարկե, երբ հայ ստարտափերները ցանկանում են իրենց առաջին քայլերն անել ԱՄՆ շուկայում, առաջին հերթին ապավինում են Սփյուռքի օգնությանը: Նարեկի թիմը ևս անցնում է այդ ուղով և նշում նման հնարավորության կարևորությունը: Իսկ Հայաստանի շուկայում հարթակի ամենատարբեր գործառույթների թեստավորումը, ապա կիրառումը ԱՄՆ շուկայում, հեշտացնում են թիմի՝ այնտեղ չգտնվելու պատճառով ծագող հնարավոր խնդիրները: Թեստավորումը թույլ է տալիս հայտնաբերել նաև արդիականն ու թրենդայինը՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով մեկնարկ ունենալու համար:

Նարեկը կարևորում է Հայաստանում գործունեությունը երբևէ չդադարելու միտքը, չէ՞ որ բոլոր թիմակիցները հայեր են և գաղափարն էլ հե՛նց այստեղից է ծագել: Իսկ AllClean-ի աշխատանքի վերաբերյալ զրույցի ընթացքում կարմիր թելով անցնող «վստահությունն» էլ, ըստ Նարեկի, հե՛նց ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների օգնությամբ կարելի է ձեռք բերել և պահպանել:

Կարդացե՛ք նաև

Արագության մասին

«Մարդիկ սկզբում պետք է գնեն քո վստահությունը, ապա քո պրոդուկտը»: Իսկ այդ վստահությունը ձեռք բերելու ամենակարևոր տարրերից մեկը որակյալ աշխատանքն է՝ համակցված արագությամբ ու խելամիտ քայլերով:

Ստարտափի աշխատանքի ընթացքում գրեթե ամեն օր տարատեսակ դեպքեր են պատահում, արագությանն անդրադառնալիս էլ AllClean-ի համահիմնադիրը նշում է այն պատմությունը, թե ինչպես են հարցում կատարել հարթակին՝ իմանալու արդյո՞ք կա լողավազանի մաքրման ծառայություն և քանի որ դա առկա չի եղել, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում թիմը կարողացել է մշակել ծառայության հաշվարկման համակարգը, օնլայն տիրույթում դրա ներկայացնում ու ամենակարևորը՝ հենց ծառայությունը:

Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ստարտափեր, Նարեկը, պատմություններից զատ, բողոքում է արագությունից: Չէ՞ որ ինչքան էլ ստատափի զարգացման հիմքը արագությունն է, միշտ չէ, որ ստացվում է հասցնել ամեն բան ու այն էլ առավելագույն արագությամբ:

Ներդրումների մասին

Ստարտափերների հետ զրույցի անբաժան բաղադրիչներից մեկը «Միաեղջյու՞ր, թե՞ զեբր» հարցն է: Չէ՞ որ միշտ հետաքրքիր է, թե ինչ ուղի են ընտրում թիմերը՝ ինքնաֆինանսավորման ու սեփական վաճառքներով գումար ստեղծելու, թե՞ ամեն դեպքում ներդրումներ ներգրավելու:

AllClean-ի համահիմնադիրը դեմ չէ ներդրումներին, բայց կարևորում է, իհարկե, ռեսուրսների առավելագույնը կիրառելով՝ սեփական վաճառքները բազմապատկելու անհրաժեշտությունը:

Վերջում էլ «Երբ քեզ համար ամենահեղինակավոր ներդրողի հետ հանդիպես» հարցին Նարեկը, առանց երկար-բարակ մտածելու, պատասխանում է.

«E-mail-ս կտամ ու էլ ոչինչ չեմ խոսի»

Մինչ այդ հանդիպումն էլ սպասենք AllClean-ի նոր ձեռքբերումներին ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Եվ, իհարկե, վստահություն հայտնենք, որ AllClean-ը, անկախ «զեբր-միաեղջյուր» պայքարից՝ կընտրի լավագույն ուղին զարգացման ու մարդկանց խնդիրները «բուժելու» հարցում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ինչպե՞ս կենցաղային խնդիրը դարձավ տների մաքրման ծառայությունները համախմբող հարթակ. AllClean

Վերջին նորությունները

Ինչպե՞ս կենցաղային խնդիրը դարձավ տների մաքրման ծառայությունները համախմբող հարթակ. AllClean
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։