Տնտեսության լուսաբանման խնդիրները՝ «Թվապատում ԷկոնոմX» կոնֆերանսում

Վերջին լուրերը
Տնտեսության լուսաբանման խնդիրները՝ «Թվապատում ԷկոնոմX» կոնֆերանսում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Երբ՝ 
մարտի 11-12, ժամը 10։00-18։00
Որտե՞ղ
՝ Հայաթ Փլեյս հյուրանոց

Միջոցառման մասին

- Advertisement -
Տնտեսության լուսաբանման խնդիրները՝ «Թվապատում ԷկոնոմX» կոնֆերանսում

«Թվապատում ԷկոնոմX»՝ այսպես է անվանել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ավանդական դարձած կոնֆերանսը։ Հերթական` յոթերորդ միջոցառման ուշադրության կենտրոնում են տնտեսության լուսաբանման խնդիրները։

Տնտեսական թեմաները միշտ կարևոր են մարդկանց համար, սակայն հատկապես արդիական են դառնում ճգնաժամերի՝ պատերազմի, համավարակի, քաղաքական բախումների և այլ իրավիճակների ժամանակ։ Սակայն տնտեսական խնդիրները միշտ չեն հասկանալի, հաճախ բարդ են ու շփոթեցնող։

Ինչպե՞ս ինչպես են լրագրողներն օգնում մարդկանց հասկանալ տնտեսական գործընթացները։ Այս հարցերի շուրջ է կառուցված «Թվապատում ԷկոնոմX»-ը, որը լուծումներ է փնտրելու թեմայի բազմաթիվ X-անհայտների համար։ ՏնտեսությունxՄեդիա կարգախոսով կոնֆերանսի բանախոսները Հայաստանի, Շվեդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռոսաստանի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի անվանի և վստահելի լրատվամիջոցների լրագրողները, խմբագիրներ և մենեջերներ են։ Նրանք կքննարկեն, թե ինչպես պատմել բիզնեսի մասին հետաքրքիր ձևաչափերով, ինչպես պարզ լեզվով բացատրել բարդ հասկացությունները, իրականացնել հետաքննություն և լուսաբանել ճգնաժամային տնտեսությունը, ինչպես սովորեցնել ապագա լրագրողներին լուսաբանել տնտեսական խնդիրները, ինչ է սպասվում մեդիա բիզնեսին և բազմաթիվ այլ հարցեր։

Կոնֆերանսը լրագրողների, մենեջերների, մեդիա փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների, տնտեսագետների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ուսանողների համար է։ Մասնակցությունն անվճար է: Աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենն ու ռուսերենը, կապահովվի թարգմանություն:

Երկօրյա կոնֆերանսը կանցկացվի հիբրիդային ձևաչափով`համադրելով իրական քննարկումները առցանց ելույթների հետ։ Անցկացման օրերը և վայրը՝ Մարտի 11-12, Հայաթ Փլեյս հյուրանոցում (Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք): «Թվապատում ԷկոնոմX» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #Tvapatum22 հեշթեգը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները