Արագ նեթվորքինգ ստարտափների համար. Տեղի կունենա Startup Grind-ը

Վերջին լուրերը
Արագ նեթվորքինգ ստարտափների համար. Տեղի կունենա Startup Grind-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ձեռնարկատիրության համաշխարհային շաբաթվա (GEW) շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա Startup Grind-ը, որի ընթացքում ստարտափերներն ու ձեռնարկատերերն արագ նեթվորքինգի հնարավորություն կունենան։

Միջոցառմանը կմասնակցեն ներդրողներ, մենթորներ, Հայաստանի «հին» և «նոր» էկոհամակարգերի ներկայացուցիչներ, ներկայումս Երևանում տեղակայված ռուսական տեխնոլոգիական համայնքի ակտիվ անդամներ և այլ միջազգային հյուրեր: Մասնակիցները կարող են ներկայացնել իրենց ստարտափը պոտենցիալ ներդրողների մոտ, խորհրդատվություն ստանալ մարտահրավերիների և խնդիրների մասով։

- Advertisement -
Արագ նեթվորքինգ ստարտափների համար. Տեղի կունենա Startup Grind-ը

Մասնակիցները կբաժանվեն զույգերի և կհանդիպեն 1:1 ձևաչափով՝ հանգիստ, զվարճալի և անձնական զրույցների համար: Յուրաքանչյուր «ժամադրություն» կտևի 6 րոպե: Երբ ժամանակը սպառվի, մասնակիցը պետք է առաջ շարժվի՝ նոր գործընկերոջ հետ հանդիպելու համար։

GEW Armenia 2023-ը նոյեմբերի 13-ից 19-ը լինելու է տարբեր միջոցառումներով հագեցած շաբաթ՝ համաժողովներ, զրույցներ, պանելային քննարկումներ, մրցույթներ, ցուցադրություններ և աշխատաժողովներ՝ նպատակ ունենալով տոնել և հզորացնել ձեռներեցությունը ողջ Հայաստանում:

Մասնակցության տոմսեր կարող եք ձեռք բերել այստեղ։ Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները