Tesla-ն «իր գլխին սարքեց» Cybertruck-ի պատճառով. Իլոն Մասկ

Վերջին լուրերը
Tesla-ն «իր գլխին սարքեց» Cybertruck-ի պատճառով. Իլոն Մասկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երրորդ եռամսյակում շահույթի և կորուստների մասին հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ Մասկը հայտարարել է, որ Cybertruck-ի յուրատեսակ դիզայնի պատճառով ընկերությունը արտադրության մասշտաբավորման հետ կապված մեծ խնդիրների է բախվում: Չնայած դրան՝ Tesla-ն ձգտում է ամեն տարի քառորդ միլիոն բեռնատար արտադրել մինչև 2025 թվականը:

«Մենք մեր գլխին սարքեցինք Cybertruck-ի պատճառով», — նշել է Մասկը: Սա «այն յուրահատուկ պրոդուկտներից է, որ ժամանակ առ ժամանակ են հայտնվում»: Մասկի խոսքերով՝ նման պրոդուկտները դժվար է շուկա դուրս բերել և բարգավաճել ու թողարկման մեծ ծավալներ ունենալ:

Cybertruck-ի թողարկման միջոցառումը կայանալու է նոյեմբերի 30-ին, և Մասկը պլանավորում է «մեղմել» փիքափի թողարկման սպասումները: Նա պատմել է, որ արտադրության ընդլայնման հետ կապված խնդիրների պատճառով Cybertruck-ը նշանակալի եկամուտ չի բերելու նվազագույնը 18 ամիս: «Երբ Դուք նոր տեխնոլոգիաներով հարուստ պրոդուկտ ունեք, ինչպես Cybertruck-ն է, որը այդքան տարբերվող և զարգացած է, Ձեր մոտ ամեն դեպքում խնդիրներ կծագեն՝ համաչափ այն բանի, թե որքան նոր առաջադրանքներ եք որոշում ընդլայնվելով», — ավելացրել է նա: 

Կարդացե՛ք նաև՝

- Advertisement -
Tesla-ն «իր գլխին սարքեց» Cybertruck-ի պատճառով. Իլոն Մասկ

Tesla-ն հայտարարել է առաջին Cybertrack-երի մատակարարման ժամկետը

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները