Տեսլայի նկատմամբ հետաքննություն է իրականացվում

Վերջին լուրերը
Տեսլայի նկատմամբ հետաքննություն է իրականացվում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը ինքնակառավարվող տրանսպորտային միջոցների գործով Տեսլայի նկամամբ հետաքննություն է իրականացնում՝  արժեթղթերի և բանկային փոխանցումների ոլորտում խարդախության համար, գրում է The Verge-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

Հետաքննությունը, որի մասին  առաջին անգամ հաղորդվել է 2022 թվականի հոկտեմբերին, ներառում է Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատախազներին, ովքեր ուսումնասիրում են, թե արդյոք Tesla-ի ղեկավարները մոլորեցրել են սպառողներին, ներդրողներին և կարգավորող մարմիններին՝ մեքենայի ինքնավար հնարավորությունների վերաբերյալ անհիմն պնդումներով:

- Advertisement -
Տեսլայի նկատմամբ հետաքննություն է իրականացվում

Ինչպես հայտնում է Reuters-ը, հետաքննությունը ուսումնասիրում է, մասնավորապես, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հայտարարությունները: Տարիներ շարունակ Մասկը  հայտարարում էր, որ Tesla-ի լիովին ինքնավար մեքենաները շատ շուտով իրականություն կդառնան,  միաժամանակ խոստովանելով, որ հաճախ չափազանցված և լավատեսական ժամանակացույցեր  է սահմանել այդ մասով:

Հիշեցնենք, որ Tesla-ն բազմիցս թույլ է տվել իր հաճախորդներին փորձարկել իր արտադրանքների բետա տարբերակները, որոնք կարող էին լայնորեն չթողարկվել:

Autopilot օգտագործող Tesla-ի մեքենաները տարիների ընթացքում բազմաթիվ հետկանչերի են և հարյուրավոր վթարների են ենթարկվել, որոնցից տասնյակները մահացու են եղել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները