Krisp-ը ներկայացրել է տեսահաղորդակցման հետնապատկերը փոխելու տեխնոլոգիա

Վերջին լուրերը
Krisp-ը ներկայացրել է տեսահաղորդակցման հետնապատկերը փոխելու տեխնոլոգիա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում ձայնից կողմնակի աղմուկի հեռացման տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող հայկական Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս փոխել տեսապատկերի հետին պլանը։

Թողարկված տեսանյութում Դավիթ Բաղդասարյանը ցուցադրում է իրենց տեխնոլոգիական նորամուծությունը՝ նշելով դրա բարձր որակի մասին։ Krisp-ն այս տեխնոլոգիան ներդնելու համար աշխատել է երկու տարի։

- Advertisement -
Krisp-ը ներկայացրել է տեսահաղորդակցման հետնապատկերը փոխելու տեխնոլոգիա

«Հետնապատկերի փոփոխման տեխնոլոգիաները մեզ ազատություն են տալիս, երբ խոսքը գնում է տարածության մեջ աշխատելու մասին։ Խնդիրն այն է, որ դրանք հասանելի է միայն մի քանի հարթակներում՝ Zoom, Teams: Krisp-ի առավելությունն այն է, որ հետնապատկերը փոխվում է իրենց հավելվածում և այնուհետ հասանելի է դառնում տեսահաղորդակցական բոլոր հարթակների համար», – նշում է Դավիթ Բաղդասարյանը։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները