Telegram-ը պաշտոնապես գործարկել է Stories բաժինը

Վերջին լուրերը
Telegram-ը պաշտոնապես գործարկել է Stories բաժինը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram մեսենջերն արդեն գործարկել է , որն առայժմ հասանելի է միայն Premium օգտատերերի համար։

Telegram մեսենջերը հուլիսի 20-ի երեկոյան թարմացում է թողարկել iOS և Android հավելվածների համար, որի մեջ արդեն հասանելի է Stories բաժինը։ Գործառույթը հասանելի է Premium օգտատերերին, իսկ օգոստոսից՝ արդեն բոլոր մյուսներին: Առայժմ առանց բաժանորդագրության օգտատերերը կարող են դիտել միայն այլ մարդկանց հրապարակումները։

- Advertisement -
Telegram-ը պաշտոնապես գործարկել է Stories բաժինը

Story հրապարակելու համար հարկավոր է սեղմել հավելվածի վերևի պանելում գտնվող պատկերակին՝ «Գրել հաղորդագրություն» կոճակի կողքին: Այն կարող է հասանելի լինել բոլոր օգտատերերին, բոլոր կոնտակտներին կամ նախապես ընտրված կամ «մոտ ընկերների» ցանկին:

Հրապարակելուց առաջ հնարավոր է նշել՝ արդյոք այլ օգտվողները կարող են պահպանել պատմությունը, ձայնագրել էկրանը կամ սքրինշոթ անել: Հնարավոր է նաև ընտրել, թե որքան ժամանակ այն տեսանելի լինի ուրիշների համար՝ 6, 12, 24 կամ 48 ժամ: Story-ները կարող են պահպանվել, անհետանալուց հետո դրանք կմնան պրոֆիլում:

Հնարավոր է հրապարակել լուսանկարներ և տեսանյութեր՝ ներառյալ առջևի և հետևի տեսախցիկների վրա միաժամանակ արվածները, ինչպես նաև նկարին տեքստ ավելացնել կամ ինչ-որ բան նկարել: Մյուս օգտատերերին նշել հնարավոր է միայն հրապարակման մակագրության մեջ, նրանք պիտակի մասին կտեղեկացվեն անձնական հաղորդագրություններում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները