Telegram-ը ստացել է 2023-ի վերջին թարմացումը. բարելավված զանգեր և բոտերի նոր գործառույթներ

Վերջին լուրերը
Telegram-ը ստացել է 2023-ի վերջին թարմացումը. բարելավված զանգեր և բոտերի նոր գործառույթներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram-ի մշակողներըն անցնող տարվա վերջին օրը թողարկել են մեսենջերի 2023-ի վերջնական թարմացումը: Անցած տարվա ընթացքում այս ծառայության ընդհանուր տասը հիմնական թարմացում է թողարկվել, իսկ վերջինում մշակողները հատուկ ուշադրություն են դարձրել զանգերի և բոտերի բարելավմանը, ինչպես նաև ավելացրել են մի քանի այլ գործառույթներ:

Զանգերը մեսենջերում այժմ էլ ավելի գրավիչ են դարձել. այս տարբերակում արտաքին տեսքը վերափոխվել է, ներդրվել են նոր անիմացիաներ և ֆոն, որոնք փոխվում են կախված զանգի փուլից՝ զանգ, խոսակցություն և ավարտ: Կարևոր բարելավումը զանգերի ժամանակ էլեկտրաէներգիայի սպառման կրճատումն է, ինչը թույլ կտա խնայել մարտկոցի էներգիան։ Նշվում է նաև, որ զանգի գործառույթը պետք է ավելի լավ աշխատի ցածր կատարողականությամբ հին սարքերի վրա:

- Advertisement -
Telegram-ը ստացել է 2023-ի վերջին թարմացումը. բարելավված զանգեր և բոտերի նոր գործառույթներ

Մեսենջերի մշակողները նաև հայտնել են, որ 2024 թվականին նախատեսում են էլ ավելի բարելավել կապի կայունությունը և զանգերի ընթացքում ձայնի որակը։

Android-ում Telegram հավելվածի օգտատերերի համար հետաքրքիր նորամուծություն է այսպես կոչված Thanos snap-ը։ Այս գործառույթը հնարավորություն է տալիս օգտագործելու հաղորդագրությունների անիմացիա, որոնք ջնջվելիս փոշի են դառնում: Նախկինում գործառույթը հասանելի էր միայն iOS-ում:

Telegram-ի բոտերը զգալի թարմացում են ստացել։ Նրանք տասնյակ նոր հնարավորություններ են ավելացրել իրենց գործառույթների հավաքածուին, ներառյալ՝ հաղորդագրություններին արձագանքներ ուղարկելու, արձագանքները, մեջբերումներն ու հղումները կառավարելու և այլ զրույցներում պատասխանելու հնարավորությունը: Այժմ ալիքներում ադմինիստրատորի իրավունքներ ունեցող բոտերը կարող են տեղեկություններ ստանալ օգտատերերից մրցանակների խաղարկությունների և ձայների մասին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները