Հեռահաղորդակցության օպերատորները 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

Վերջին լուրերը

Հեռահաղորդակցության 3 օպերատորները 2024 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 50 ընկերություններից են և միասին վճարել են 8,4 մլրդ ՀՀ դրամի հարկ՝ 5%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Վճարած հարկերի մեծությամբ այս անգամ առաջատարը «Վիվա Արմենիա»-ն է, որը վճարելով 4,6 մլրդ դրամ հարկ (53%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) ցանկում շրջանցել է «Յուքոմ»-ին և զբաղեցնում է 8-րդ տեղը՝ նախկին 14-ի փոխարեն։

«Յուքոմ»-ի պարագայում վճարված հարկերի մեծությունը նվազել է շուրջ 44%-ով և 2024-ի առաջին եռամսյակում կազմել է 1,9 մլրդ ՀՀ դրամ։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը զիջել է իր դիրքերը 16 կետով և զբաղեցրել է 28-րդ տեղը։

Հաջորդում է Տելեկոմ Արմենիան, որը 2024-ի առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողների ցանկում 31-րդն է՝ նախկին 33-ի փոխարեն։ Ընկերությունը վճարել է 1,8 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ 12,5%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։

Ոլորտում ամենաշատ շահութահարկը վճարել է «Վիվա Արմենիան»՝ 1,45 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Յուքոմ»-ը և «Տելեկոմ Արմենիան» համապատասխանաբար՝ 27,6 մլն դրամ և 8,9 մլն դրամ։

«Վիվա Արմենիա»-ն վճարել է 651,5 մլն դրամի եկամտային հարկ, «Յուքոմ»-ը՝ 456,1 մլն դրամի, «Տելեկոմ Արմենիա»-ն՝ 486,6 մլն դրամի, իսկ ԱԱՀ՝ համապատասխանաբար՝ 1,3 մլրդ ՀՀ դրամ, 867,6 մլն դրամ, 776 մլն դրամ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները