Ամփոփվել է Plug and Play-ի 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը՝ Expo Day ցուցահանդեսով

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Ավարտվել է Plug and Play-ի ինկուբացիոն ծրագիրը ստարտափների համար։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Plug and Play ընկերության ինկուբացիոն ծրագրի շրջանակում փետրվարի 20-ին անցկացվել է Expo Day երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ամփոփվելով 16-շաբաթյա ծրագիրը։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը միջոցառման ընթացքում ընդգծել է ստարտափների զարգացման և միջազգային շուկաներում հայկական նորարարության ներգրավվածության կարևորությունը։ Նախարարը նշել է, որ Plug and Play-ի ներկայությունը Հայաստանում պարզապես միջազգային կազմակերպության գործունեություն չէ, այլ համաշխարհային մակարդակի փորձի և գերազանցության ներմուծում հայաստանյան ստարտափ էկոհամակարգ։ 

Նախարարի խոսքով՝ Plug and Play-ն աշխարհի խոշորագույն աքսելերատորներից է, որի հետ գործակցությունը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ գործընկերությունը մեկնարկել է ոչ թե կարճաժամկետ արդյունքների, այլ երկարաժամկետ, կայուն համագործակցության տեսլականով։  Առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացվել է, կա նաև լավատեսություն՝ ապագայի համագործակցության և դրական արդյունքների նկատմամբ։

Ամփոփվել է Plug and Play-ի 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը՝ Expo Day ցուցահանդեսով

Միջոցառման ընթացքում ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի 19 բարձր աճ ունեցող ստարտափները ներկայացրել են իրենց նորարարական լուծումները հինգ ռազմավարական ուղղություններով՝ Enterprise AI, առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, առողջություն և մարդկային ազդեցություն, կայունություն և թվային շարժունակություն։

Expo Day-ը համախմբել էր միջազգային վենչուրային ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչների, կորպորատիվ նորարարության ղեկավարների, էկոհամակարգի առանցքային դերակատարների և պետական մարմինների ներկայացուցիչների՝ ստեղծելով արդյունավետ ցանցային համագործակցության միջավայր։

Ծրագրի շրջանակում ստարտափները ստացել են նաև միջազգային մենթորների աջակցություն, կատարելագործել իրենց արտադրանքները, պատրաստել դրանք միջազգային շուկաների պահանջներին համապատասխան ներկայացման։

Միջոցառման նպատակն էր ոչ միայն ներկայացնել ստարտափների ձեռքբերումները, այլև ընդգծել Plug and Play-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության արդյունքները, ինչը նպաստում է Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանը՝ խթանելով հայկական ստարտափների միջազգային շուկաներում մասնակցությունը և ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային նորարարական կենտրոն։

Իսկ ի՞նչ է տալիս իրականում միջազգային աքելերացիոն ծրագիրը, ինչպե՞ս է անցել ինկուբացիոն ծրագիրը, ինչիպիսի՞ն է մասնակիցների ու ոլորտի մասնագետների գնահատականը, կարող եք դիտել How2B-ի տեսանյութում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները