Tech Week 2023 միջոցառումը, որի նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք և հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը, հետաձգվում է։ Այս մասին տեղեկանում ենք միջոցառման կազմակերպիչների տարածած հայտարարությունից։
«Հաշվի առնելով մեր հայրենիքում տիրող իրավիճակը՝ Tech Week Vanadzor 2023 -ը հետաձգվում է։
Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, աջակիցներին և մասնակից միջոցառումների թիմերին որոշմանը աջակցելու համար։
Խնդրում ենք հետևել էջին՝ միջոցառման հետ կապված հետագա նորություններին տեղյակ լինելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ միջոցառումը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Վանաձոր քաղաքում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: