24.1 C
Yerevan
Friday, July 1, 2022

Tech Week 2022-ի շրջանակներում մեկնարկել է «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը

BANA – Business Angel Network of Armenia-ի աջակցությամբ #Tech_week_2022 -ի շրջանակներում մեկնարկել է «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը՝ $3000 ընդհանուր մրցանակային ֆոնդով:

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 23-ը։

Մրցույթը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն նորարարական բիզնես գաղափար, որը կնպաստի Շիրակի մարզի զարգացմանը կամ արդեն ունեն որևէ լուծում և աջակցություն ես փնտրում։

Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն և այլն։ Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են նվազագույնը երկու հոգուց (16 տարեկանից բարձր)։

Մրցույթն իրակացվում է երկու փուլով`

  • Առաջինը փուլում դիմումների հիման վրա կընտրվեն 7 թիմեր։
  • Երկրորդ փուլում ընտրված թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիին արդեն Tech Week Gyumri 2022-ի ընթացքում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը։ Մանրամասն տեղեկությունների և գրանցման համար կարող եք այցելել Tech week 2022-ի պաշտոնական կայք։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_img