Տեխնոլոգիական տոն Գյումրիում. Tech Week-ը վերադառնում է

Կազմակերպիչներ՝ Instigate Mobile, GG, TCF
Որտեղ՝
 Գյումրու Դրամատիկական թատրոն
Երբ՝ 
հուլիսի 2-4

Միջոցառման մասին․

Տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը վերադառնում է, այս անգամ այն տեղի կունենա Գյումրիում՝ մեկ հարկի տակ համախմբելու բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ապագան տեսնում են տեխնոլոգիական զարգացման մեջ։

Tech Week 2022-ը հարթակ է, որը տալիս է հնարավորություն տեսնել հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերությունների, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը։

Ինչ կտա միջոցառումը.

  • Գիտելիքներ
  • Փորձի փոխանակում
  • Նեթվորքինգ ու նոր թիմեր
  • Բազում նոր հնարավորություններ՝ բացահայտելու Շիրակի ողջ պոտենցիալն ու ոգևորել երիտասարդներին՝ կառուցել սեփական կարիերան հենց իրենց մարզում։

Միջոցառման նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք և հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։

Միջացառման ընթացքում սպասվում են տարբեր մրցույթներ, պանելային քննարկումներ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, աշխատանքի տոնավաճառ և էքսպո տարածք և այլն։

«Մուտքն ազատ է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց հետ բերել անսպառ էներգիա և 3 օր շարունակ շնչել ու ապրել Tech Week-ի ամեն մի զարկի հետ»։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ