Առաջին անգամ տասնյակում. ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները

Վերջին լուրերը
Առաջին անգամ տասնյակում. ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը հայտնի է: How2B-ն ուսումնասիրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների ցուցանիշները և առանձնացրել մի քանի հետաքրքիր զարգացում:

ՏՏ ոլորտի խոշոր հարկատուները
ՏՏ ոլորտի 10 ամենախոշոր հարկ վճարողները 2022թ. առաջին եռամսյակում

4 փաստ, որ արժանի է ուշադրության՝

  • Առաջին անգամ ՏՏ ոլորտի ներկայացուցիչը հայտնվում է առաջին տասնյակում: «Սոֆթ Կոնստրակտ»-ը, որը 2021թ. ամփոփ արդյունքներով 18-րդն էր, 2022թ. առաջին եռամսյակը փակել է 10-րդ տեղում՝ վճարելով 3,14 մլրդ դրամ հարկ:
  • «Սոֆթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա», «Պիկսարտ», «Ադոբ Դեվելոփմենթ Արմ», «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր», «Թիմվյուեր Արմենիա», «Ռենդերֆորեսթ» ու ևս 5 ընկերություններ գրանցել են հարկային վճարների ավելի քան 20% աճ:
  • Եթե 2021թ. առաջին եռամսյակում ՏՏ ոլորտի 10 ամենախոշոր հարկատուները միասին վճարել էին 5,479 մլրդ դրամ հարկ, ապա 2022թ. այդ ցուցանիշը դարձել է 8,548 մլրդ դրամ:
  • 100 խոշոր հարկատուների ցանկում կա ՏՏ ոլորտի 4 ընկերություն: Քառյակը նույնն է 2021թ-ից սկսած՝ «Սոֆթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա», «Դիջիթեյն» և «Պիկսարտ»:

Հայտնի են 2022 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողները

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները