Team-ը ժպիտներ պարգևեց արցախցի փոքրիկներին

Վերջին լուրերը
Team-ը ժպիտներ պարգևեց արցախցի փոքրիկներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Telecom Armenia-ն Հայաստանի երգի պետական թատրոնի հետ համագործակցությամբ «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացման տոմսեր է նվիրել 1000 արցախցի երեխաների՝ նրանց փոխանցելով Ամանորի հրաշքը և պարգևելով ուրախ ժամանց։


- Advertisement -
Team-ը ժպիտներ պարգևեց արցախցի փոքրիկներին

Team Telecom Armenia-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը նշում է, որ այս համագործակցությունն ամբողջացնում է ընկերության կողմից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը։

«Սեպտեմբերյան ցավալի իրադարձությունների ընթացքում և դրանից հետո մենք հեռախոսի ու ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովեցինք արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ակտիվացնելով 097 կոդով հեռախոսահամարները Հայաստանի տարածքում և տրամադրելով անվճար կապ 6 ամիս ժամկետով։ Ուրախ եմ նշել նաև, որ այս ընթացքում արցախցի շատ մասնագետներ են միացել մեր թիմին։ Շարունակելով մեր աջակցության ծրագրերը՝ Team-ով որոշեցինք միանալ Երգի պետական թատրոնին՝ Ամանորին հեքիաթային ժամեր ու ժպիտներ պարգևելու արցախցի երեխաներին»,-նշել է նա։

Ներկայացմանը մասնակցում են Արցախից բռնի տեղահանված և կորուստ ունեցող ընտանիքների երեխաները։ Վերջիններիս ընտրությունը կատարվել է «Հայորդի» նախաձեռնության միջոցով։

«Գործունեության ամբողջ ընթացքում Երգի պետական թատրոնն ուշադրության կենտրոնում է պահել արցախցի հանդիսատեսին և ամեն տարի Ամանորին ներկայացումներ է ունեցել Արցախում,- պատմում է թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը։ — Մեզ համար անչափ կարևոր էր պահպանել այս ավանդույթը և արդեն Հայաստանում հյուրընկալել մեր փոքրիկներին։ Հույս ունենք, որ ներկայացումից հետո նրանք կրկին կհավատան հրաշքին ու երազանքներին՝ անկախ ամեն ինչից։ Ուրախ ենք, որ տեսանք նրանց փայլող աչքերը և լսեցինք բարձր ծիծաղը»։

«Իմ Նոր տարի» երաժշտական ներկայացումը բեմում կլինի մինչև հունվարի 7-ը։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները