«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ընկերությունը (TCF) առաջին անգամ հայաստանյան ՏՏ ոլորտում իրականացնում է պարտատոմսերի թողարկում։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
- Թողարկման ծավալ— 400,000,000 ՀՀ դրամ
- Անվանական արժեք— 100,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնի եկամտաբերություն— 12.75%
- Շրջանառության ժամկետ— 36 ամիս
- Վճարման պարբերականություն — եռամսյակային
- Տեղաբաշխման ժամանակահատված— 07.01.2025 – 07.04.2025
2015 թվականին հիմնադրված «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ընկերությունը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մարքեթինգով և հանրային դրամահավաքով (crowdfunding):
Պարտատոմսերի տեղաբաշխողը «Դայմենշն» ներդրումային ընկերությունն է, իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես շուկա ստեղծող (market maker): Պարտատոմսերը ձեռք բերելու կամ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ընկերության թիմի հետ այստեղ։