Հայկական գովազդային գործակալությունները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները Տաշքենդի միջազգային գովազդային փառատոնին

Վերջին լուրերը
Հայկական գովազդային գործակալությունները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները Տաշքենդի միջազգային գովազդային փառատոնին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական գովազդային գործակալությունները և բրենդները հնարավորություն ունեն իրենց մրցութային աշխատանքները ներկայացնել Տաշքենդի միջազգային գովազդային փառատոնին՝ TAF!25-ին։ Հոկտեմբերի 11-12-ին Տաշքենդը կվերածվի համաշխարհային գովազդի և մարքեթինգի մայրաքաղաքի. VII Տաշքենդի միջազգային գովազդի փառատոնն՝ TAF!25-ը, Ուզբեկստանում կհամախմբի լավագույն մասնագետներին և նախագծերը բոլոր մայրցամաքներից։

Ներկայացված աշխատանքները կգնահատեն ավելի քան 30 ճանաչված մասնագետներ Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Հունգարիայից, Սինգապուրից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, Լեհաստանից, Սերբիայից, Կենտրոնական Ասիայից և այլ երկրներից։ Առկա է ավելի քան 35 անվանակարգ, որոնց կարելի է ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքում։ 

Մրցույթի հիմնական անվանակարգերի թվում են՝ ռազմավարական մարքեթինգը, թվային և SMM-արշավները, ESG հաղորդակցությունը, բրենդինգը, դիզայնտ, PR-ը, B2B/B2C նախագծերը և այլն։ TAF!25 մրցույթի գլխավոր ուղերձն է՝ «Կրեատիվ, որը բերում է արդյունք»։ Արժևորվելու են այն գաղափարները, որոնք բերել են տեսանելի արդյունքներ՝ ուժեղացրել են բրենդը, ազդել են հասարակության վրա և օգտակար են եղել բիզնեսի համար։

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 2-ն է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները