Microsoft-ի Bing որոնողական համակարգի վերջին թարմացումից հետո, որի շրջանակում համակարգում ներդրվել է ChatGPT չաթ-բոտը, ամերիկյան App Store-ում ներբեռնումների կտրուկ աճ է նկատվել, հայտնել է TechCrunch-ը:
Լավագույն անվճար հավելվածների ցանկում Bing-ը բարձրացել է մինչև 12-րդ հորիզոնական, մինչդեռ նախորդ շաբաթ այն նույնիսկ միայն իր կատեգորիայում 160-րդն էր, այլ կերպ ասած՝ ընդհանրապես պահանջարկ չէր վայելում: Մեկ օրում հավելվածի ներբեռնումները տասնապատկվել են:
Նման մեծ պահանջարկը, ամենայն հավանականությամբ, կապված է օգտատերերի կողմից որոնողական հավելվածում AI օգնականի տեխնոլոգիաները փորձարկելու նկատմամբ հետաքրքրությամբ: Մինչդեռ, դրանք դեռևս հասանելի են միայն սահմանափակ թվով օգտագործողների, իսկ մյուսները պետք է գրանցվեն սպասման ցուցակում: Ըստ Microsoft-ի՝ AI-ով սպասարկվող գործառույթները առաջիկա շաբաթներին հասանելի կդառնան միլիոնավոր օգտագործողների համար:
Կարդացե՛ք նաև՝
- Google-ը հայտարարել է ChatGPT-ի մրցակցի թողարկման մասին
- Չինական ChatGPT. Baidu-ն պատրաստվում է գործարկել Ernie Bot-ը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։