Synopsys-ը 35 մրդ դոլարով ձեռք կբերի Ansys-ը

Վերջին լուրերը
Synopsys-ը 35 մրդ դոլարով ձեռք կբերի Ansys-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նախագծման և արտադրության ավտոմատացման համակարգերի ամերիկյան մշակող Synopsys-ը համաձայնել է գնել ամերիկյան Ansys ծրագրային ինժեներական ընկերությունը 35 միլիարդ դոլարով։ Սա վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների ոլորտում խոշորագույն գործարքներից մեկն է և տարեսկզբից ի վեր ամենամեծ գործարքն աշխարհում։

Ansys-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար Synopsys-ը կվճարի 390 դոլար։ Ansys-ի բաժնետերերը կտիրեն Synopsys-ի ակտիվների 16,5%-ին միաձուլումից հետո, ասել է վերջինիս գործադիր տնօրեն Սասինե Ղազին։

- Advertisement -
Synopsys-ը 35 մրդ դոլարով ձեռք կբերի Ansys-ը

Գործարքը ֆինանսավորվելու է 16 մլրդ դոլարի վարկի ներգրավմամբ և ևս 3 միլիարդ դոլար՝ չներառված սեփական կապիտալում, կհավաքագրվի Սինոփսիսի կանխիկ միջոցներից: 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունն ուներ 1,4 միլիարդ դոլար:

Դեկտեմբերին The Wall Street Journal-ը տեղեկացրել էր, որ երկու ընկերությունները բանակցություններ են վարում միաձուլման մասին, ինչը հանգեցրել էր Synopsys-ի բաժնետոմսերի գնի 12% անկմանը, սակայն գնման մասին պաշտոնապես հայտարարվելուց հետո դրանք մի փոքր բարձրացան: Ansys-ի բաժնետոմսերը դեկտեմբերից կորցրել են 14%, իսկ գնման մասին հայտարարությունից հետո ավելացրել են 4%:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները