Հայկական Symvol ստարտափը Product Hunt-ում է

Վերջին լուրերը
Հայկական Symvol ստարտափը Product Hunt-ում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Symvol ստարտափը Product Hunt-ում մրցում է օրվա համար 1 պրոդուկտը դառնալու համար։

Symvol ստարտափի առաքելությունն է տեղեկատվության վիզուալիզացիան բոլոր ոլորտներում համընդհանուր հասանելի դարձնելը: Օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, դիզայնը և պատմությունները՝ այն գրավոր բովանդակությունը վերածում է պարզ, հիշվող տեսանյութերի:

Symvol-ը նախատեսված է ստեղծագործողների եւ բիզնեսների համար։
Այն ձգտում է տեսանյութի ստեղծումը հնարավորինս պարզ և արագ դարձնել՝ աջակցելով 25-ից ավելի լեզվի, առաջարկելով 100-ից ավելի պրեմիում ձայն, ներբեռննելու համար նախատեսված տեսանյութերի 2 մոդել, ինչպես նաև աշխատում է ցանկացած վեբ հոդվածի հետ եւ «Խմբագրում» ռեժիմում՝ Medium, Substack, Beehiiv եւ Notion հարթակների համար։

Տեսանյութերի խմբագրման կամ դիզայնի իմացություն չի պահանջվում. ամեն ինչ տեղի է ունենում ընդամենը մեկ կոճակի սեղմումով:

Product Hunt-ը հարթակ է, որտեղ ստարտափների հիմնադիրները, զանազան ոլորտի մասնագետներն ու պրոդուկտներ սիրող մարդիկ հավաքվում են մեկ վայրում՝ ծանոթանալու ու փորձարկելու լավագույն տեխնոլոգիական պրոդուկտները:

Պրոդուկտին աջակցել կարող եք այստեղ։

Կարդացեք նաև՝

Ինչպե՞ս «լեզու գտնել» Product Hunt-ի հետ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները