Սթիվ Ջոբսի 1955-2011 թվականներին օգտագործած Macintosh համակարգիչը Նյու Յորքի The Bonhams’s History of Science and Technology աճուրդում կվաճառեն 300 հազար դոլարով, գրում է bonhams.com-ը:
Ջոբսը համակարգիչն օգտագործել է NeXT-ում աշխատելու ժամանակ, այն ընկերությունում, որը նա հիմնել է Apple-ից հեռանալուց հետո 1985-ին: Համակարգիչը տեղադրվել է նրա գրասենյակում 1988-1994 թվականներին:
Թեև տարբեր գաղտնի և այլ տվյալներ հեռացվել են այս համակարգչից, այդուամենայնիվ, դրա կոշտ սկավառակի պարունակությունը հնարավորություն է տալիս պատկերացումներ կազմել Ջոբսի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ, ներառյալ առաջադրանքների ցուցակները, անձնակազմի հավաքագրման աշխատանքները, ճանապարհորդությունները և Կարլ III թագավորի հետ բաց թողնված հանդիպման մանրամասները, որն այն ժամանակ Ուելսի արքայազնն էր:
Վերջին առաջադրանքը, որի համար օգտագործվել է Macintosh-ը մինչ այն հանձնվել է ներկայիս սեփականատիրոջը, եղել է 1994 թվականի մարքեթինգային նախագիծը: Macintosh-ը Սթիվ Ջոբսի գրասենյակում է եղել 1988-ից 1994 թվականներին:
Լոտերի ցանկում Macintosh SE-ն գնահատվում է $200,000-ից $300,000: Լոտը ներառում է 20 ՄԲ կոշտ սկավառակ, լրացուցիչ պահեստային սկավառակ, ստեղնաշար և մկնիկ: Այն աճուրդի կհանվի հոկտեմբերի 25-ին:
Բացի դա, աճուրդում կներկայացվեն փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ջոբսին, ներառյալ Pixar-ում աշխատելու ժամանակի այցեքարտերը, որոնց արժեքը գնահատվում է 2000-3000 դոլար, և ստորագրված աշխատանքի ակնարկ՝ գնահատված 6000-8000 դոլար:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։