Ռոբոտ ձեռք ու հագուստ ընտրող AI օգնական․ ի՞նչ են սովորում «ԱԲ սերունդ» ծրագրով ավագ դպրոցներում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

AI-ով ընտրել օրվա հագուստը կամ կառավարել ռոբոտ ձեռքը՝ ավագ դպրոցի աշակերտները ցուցադրում են իրենց ստեղծած գործիքները։ Երևանի և մարզերի 23 ավագ դպրոցների աշակերտներ սովորում են ստեղծել ու օգտագործել աբ՝ AI սերունդ ծրագրի շնորհիվ։ FAST հիմնադրամը ԿԳՄՍՆ-ի հետ 2023-ին դեռ գործարկել էր Արհեստական բանականության սերունդ ծրագիրը։ Նախատեսում են, որ հաջորդ տարի այն արդեն կգործի 45 դպրոցում։ ԱԲ սերունդ ծրագիրը եզակիներից է ամբողջ աշխարհում: Նախատեսված է ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների համար, որպես առանձին հոսք, որտեղ սովորում են Python ծրագրավորում և ԱԲ հիմունքներ, խորացված մաթեմատիկա ու իրականացնում են անհատական աշխատանքներ։ Դասավանդում են վերապատրաստված ուսուցիչներն ու ԱԲ ոլորտի մասնագետները։

«ԱԲ սերունդ»-ը անվճար կրթական ծրագիր է, որը ոչ թե լրացուցիչ պարապմունք է, այլ լիարժեք դասընթաց։ Բովանդակային խորությամբ «ԱԲ սերունդ»-ին նման հատուկ ավագ դպրոցական ծրագրեր ունեն աշխարհի մեկ տասնյակի հասնող երկրներ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապուրը, Բրազիլիան, Վիետնամը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սլովենիան և Թայվանը։ Հայաստանն այս թվում յուրահատուկ է դարձնում այն, որ ծրագիրն իրագործվում է ազգային մասշտաբով՝ տարածվելով բոլոր մարզերում։ Ծրագիրը Հայաստանը տեխնոլոգիական հաբ դարձնելու ճանապարհի սկիզբն է։ Եվ այն որոշել են սկսել դպրոցից, որտեղ էլ ձևավորվում է մտածողությունը։ Ծրագրի նպատակը աբ ոլորտում հետազոտող և նորարար սերունդ ձևավորելն է՝ դպրոցից մինչև դոկտորական մակարդակ։

Կարդացե՛ք նաև

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները