Enigma Labs ընկերությունը ներկայացրել է Enigma անվճար հավելվածը, որը թույլ կտա «ՉԹՕ որսորդներին» հավաքել տվյալներ տարբեր անոմալիաների վերաբերյալ, գրում է ixbt.com-ը։
Ծրագրում օգտատերերը կարող են ստեղծել նշումներ, խմբագրել դրանք, ինչպես նաև լուսանկարել և տեսագրել։
Հավելվածն աշխատում է այսպես.
- Եթե օգտատերը ՉԹՕ է տեսել, նա կարող է արագ լուսանկարել այն։
- Այնուհետև Enigma հավելվածում անհրաժեշտ է ստեղծել նոր նշում և այնտեղ ավելացնել տվյալներ։
- Գրառման մեջ հնարավոր է նշել դիտարկման վայրն ու ժամը, օբյեկտի ձևը, դիտարկման տևողությունը և այլն։
- Հնարավոր է նաև նշել ՉԹՕ-ն գրանցած սարքի տեսակը՝ սմարթֆոն, տեսախցիկ, աստղադիտակ և այլն։
Դրանից հետո հավելվածը կստուգի, թե արդյոք պատկերների վրա կան մշակման հետքեր և կնշի, թե որքան հեռու է եղել դիտորդը օդանավակայաններից, տիեզերանավերից կամ այլ վայրերից, որտեղ կարող են տեղակայվել «ցամաքային» ինքնաթիռներ։ Իսկ վերջում հավելվածը ցույց է տալիս տեղեկատվության հավաստիության մակարդակը, և ամենահավաստի հաղորդագրությունները ներառվում են ընդհանուր հանրագիտարանում:
Enigma-ի տվյալների բազայում արդեն կա ավելի քան 300,000 զեկույց։ Հավելվածը դեռևս հասանելի չէ օգտագործման, սակայն օգտատերերի գրանցումն ընթացքի մեջ է:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։