Sony PlayStation 5 Pro-ն երեք անգամ ավելի արագ կլինի, քան PS5-ը և կթողարկվի մինչև տարեվերջ

Վերջին լուրերը
Sony PlayStation 5 Pro-ն երեք անգամ ավելի արագ կլինի, քան PS5-ը և կթողարկվի մինչև տարեվերջ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Sony-ն աշխատում է PlayStation 5 Pro խաղային կոնսոլի վրա, որը կունենա զգալիորեն ավելի հզոր գրաֆիկական պրոցեսոր՝ երեք անգամ ավելի արագ, քան առկա PS5 մոդելներում: Այս մասին հայտնում է Moore’s Law is Dead YouTube ալիքը, ինչպես նաև հաստատել է Թոմ Հենդերսոնը Insider Gaming պորտալից։ Կոնսոլը նախատեսվում է թողարկել 2024 թվականի վերջին։

PS5 Pro-ի մաքուր կատարողականությունը կհասնի 33,5 տերաֆլոպսի (PS5-ն ունի 10 տերաֆլոպս), իսկ «ինչ-որ AI արագացուցիչի» առկայությունը կբարձրացնի կատարողականությունը մինչև 300 տերաֆլոպ պարզ գործողություններում։ Բացի գրաֆիկական ենթահամակարգի երեք անգամ ավելի արագ լինելուց, հաղորդվում է, որ ռենդերների կատարողականի աճը կկազմի 45%: PS5 Pro-ն խոստանում է նաև ճառագայթների հետագծման արդյունավետության եռապատիկ աճ՝ որոշ դեպքերում մինչև չորս անգամ: Sony-ի ներքին հարթակում հրապարակված փաստաթղթերում նաև հիշատակվում է PlayStation Spectral Super Resolution (PSSR) տեխնոլոգիան։ Խոսքը AI-ի միջոցով պատկերների մասշտաբավորման տեխնոլոգիայի մասին է, որը նման է Nvidia DLSS-ին և AMD FSR-ին և որի շնորհիվ որոշ խաղեր կարել է խաղալ 8K լուծաչափով:

- Advertisement -
Sony PlayStation 5 Pro-ն երեք անգամ ավելի արագ կլինի, քան PS5-ը և կթողարկվի մինչև տարեվերջ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները