Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Rearmenia հարթակում մեկնարկել է Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակային ծրագրի նոր փուլը։

Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն Հայաստանից և Արցախից 18 տարին լրացած 10 տաղանդավոր աղջիկների կամ կանանց, ովքեր զբաղվում են հետևյալ 3 հիմնական ոլորտներից որևէ մեկով՝

  • վերականգնվող էներգիա
  • տեխնոլոգիա
  • գիտություն
- Advertisement -
Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրն ընդունում է հայտեր

Կրթաթոշակները կշնորհվեն FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 29-30-ը Երևանում։  Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով, որը շուտով կհայտարարվի։ Դիմել հնարավոր է այստեղ մինչև հուլիսի 10-ը։

Ծրագրի hիմնական նպատակն է շարունակել ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի ծրագրերը՝ զարգացնելու Հայաստանն ու Արցախը՝ որակյալ կրթության և տաղանդավոր մարդկանց աջակցության շնորհիվ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները