Սմարթֆոնները Starlink V2-արբանյակներին կմիանան 2023 թվականին

Վերջին լուրերը
Սմարթֆոնները Starlink V2-արբանյակներին կմիանան 2023 թվականին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է Starlink V2 արբանյակների արձակման մասին՝ 2023 թվականին T-Mobile-ի գլխավոր տնօրեն Մայք Սիվերտի կազմակերպած միջոցառման ժամանակ, գրում է ixbt.com-ը:

SpaceX-ը և T-Mobile-ը հայտարարել են նոր գործակցության մասին՝ դադարեցնելու շարժական մեռյալ գոտիները:

- Advertisement -
Սմարթֆոնները Starlink V2-արբանյակներին կմիանան 2023 թվականին

Starlink V2-ը, որը կթողարկվի հաջորդ տարի, տվյալներն անմիջապես կփոխանցի բջջային հեռախոսներին՝ վերացնելով մեռած գոտիները ամբողջ աշխարհում. Իլոն Մասկ

Այսպիսով, բջջային հեռախոսները հաջորդ տարի կկարողանան ուղղակիորեն միանալ Starlink արբանյակներին, իսկ կապի արագությունը կկազմի 2-ից 4 Մբիթ/վրկ։

Բայց պետք է նկատի ունենալ, որ կապի արագությունը կկազմի 2-ից 4 Մբիթ/վ մեկ բջջային սարքավորման համար: Այդպիսով այն լավ կաշխատի տեքստային հաղորդագրությունների և ձայնային զանգերի համար, բայց ոչ այն առաջադրանքների համար, որոնք պահանջում են մեծ թողունակություն. Իլոն Մասկ

51-ամյա միլիարդատերը նաև բացատրել է, որ Starlink արբանյակների հաջորդ սերունդը կկարողանա օգտագործել T-Mobile-ի PCS միջնաժամկետ սպեկտրը։ Նա ասել է, որ նոր սերնդի Starlink արբանյակները կունենան հսկայական ալեհավաքներ՝ մոտ 5-6 մետր տրամագծով, ինչը կօգնի ապահովել կապը։ Արբանյակները արձակվելու են SpaceX-ի նոր Starship հրթիռի միջոցով:

«Եթե բջջային ծածկույթի տարածքում շատ մարդիկ չկան, դուք կարող եք նույնիսկ տեսահոլովակ դիտել», — ավելացրել է Մասկը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները