Շիրակը դարձել է առաջին մարզը, որն ամբողջությամբ ընդգրկվել է Թումոյի ցանցում

Վերջին լուրերը
Շիրակը դարձել է առաջին մարզը, որն ամբողջությամբ ընդգրկվել է Թումոյի ցանցում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շիրակի մարզը դարձել է Հայաստանի առաջին մարզը, որն ամբողջությամբ ընդգրկվել է Թումոյի ցանցում։

Մարզի Թումո ցանցի աշխարհագրությունը ներառում է Գյումրիի կենտրոնը և Ախուրյանի, Ամասիայի, Արթիկի, Ազատանի, Հացիկի, Մարալիկի, Փանիկի, Երազգավորսի ու վերջերս բացված Աշոցքի Թումո տուփերը:

- Advertisement -
Շիրակը դարձել է առաջին մարզը, որն ամբողջությամբ ընդգրկվել է Թումոյի ցանցում

«Այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց Գյումրիի Թումո կենտրոնի շենքի վերականգնման և կենտրոնի գործունեության հովանավոր JHM հիմնադրամի, Թումո Հայաստան արշավի հիմնադիր նվիրատուներ Եմենիջյան և Աքիլյան ընտանիքների, մեր ուսուցանողների, ինպես նաև Թումոյի տեսլականը կիսող գործընկերների և անհատ նվիրատուների աջակցության և համագործակցության։ Միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք կարողացել պայծառ ապագայի հիմք ստեղծել ոչ միայն Շիրակի, այլև ողջ Հայաստանի պատանիների համար», — նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Ինչպես նշել են Թումոյից՝ հաջորդ մարզը, որն ամբողջությամբ կընդգրկվի Թումոյի ցանցում` Տավուշն է:

Արագածոտնի մարզում Թումո տուփեր կհիմնվեն

Թումո լաբերի AgriTech ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները