Արագածոտնի մարզում Թումո տուփեր կհիմնվեն

Վերջին լուրերը
Արագածոտնի մարզում Թումո տուփեր կհիմնվեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Արագածի Դերենիկ Դեմիրճյանի անվան Հ.1, Կոշի և Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր կառանձնացվեն և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

Հիմնադրամն իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն:

- Advertisement -
Արագածոտնի մարզում Թումո տուփեր կհիմնվեն

Թումո կենտրոնի շահառուներ են հանդիսանում 12-18 տարեկան երեխաները, ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները