Հայկական Scylla-ն հայտարարել է նոր խոշոր համագործակցության մասին

Վերջին լուրերը
Հայկական Scylla-ն հայտարարել է նոր խոշոր համագործակցության մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող Scylla ստարտափը, որն առաջարկում է իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումներ, հայտարարել է Hanwha Techwin (հիմնադրվել է որպես Samsung Techwin) գլոբալ լուծումների առաջատար մատակարարի հետ համագործակցության մասին, որպեսզի ապահովի տեսահսկման խելացի լուծումներ ամբողջ աշխարհի անվտանգության մասնագետներին:

«Hawha Techwin-ը լուծումների առաջատար համաշխարհային մատակարար է, որն ունի արագորեն ընդլայնվող շուկա: Scylla-ում մենք պարտավորվում ենք անվտանգությունը հասանելի դարձնել ավելի շատ մարդկանց և ձեռնարկություններին ամբողջ աշխարհում:Հենց այս պատճառով էլ մենք որոշեցինք սկսել ինտեգրումը Hanwha-ի հետ և կառուցել միասնական շուկայական մոտեցում»,- նշել է Scylla-ի գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանը:

Hanwha-ն անվտանգության ոլորտում առաջատար արտադրող է, որն ունի կայուն աճ ավելի քան 40 տարի: Hanwha Techwin-ը Hanwha Group-ի մի մասն է և Հարավային Կորեայի խոշորագույն կոնգլոմերատներից մեկը:

Սա Scylla-ի երկրորդ խոշոր համագործակցությունն է՝ Օմանում Bin Omeir ընկերությունների խմբի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին հայտարարությունից հետո։

«Scylla»-ն 4,9 մլն դոլար ներդրումն ուղղում է ամերիկյան և հայկական թիմերի ընդլայնմանը

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները