Կազմակերպիչ՝ SAP Startup Factory by BANA
Վերջնաժամկետ՝ 12․04․2022
Ծրագրի մասին․
SAP Startup Factory by BANA-ն հայտարարում է Հայաստանում և տարածաշրջանում աքսելերացիոն ծրագրի 2-րդ փաթեթի բաց կանչի մեկնարկի մասին:
SAP Startup Factory by BANA-ն եզակի աքսելերացիոն ծրագիր է B2B ստարտափների համար, ովքեր «պատրաստ են վաճառելու» ապրանքները, ինտեգրվելու և SAP-ի հետ միջազգային շուկա մուտք գործելու համար:
Առաջին ծրագրի շրջանակում 8/10 շրջանավարտների դեպքում արձանագրած հաջողություններից հետո թիմը պատրաստ է ընդունել դիմորդների նոր խմբին։
Մինչև 10 «հասուն» ստարտափ Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Վրաստանի և Մոլդովայից հնարավորություն կստանան մասնակցելու 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին։
Ոլորտներն են.
- էլեկտրոնային առևտուր
- հաճախորդի փորձ
- հաճախորդների տվյալների կառավարում
- HR
- կայունություն
Ծրագիրը կլինի հետաքրքիր ճանապարհորդություն՝ բազմաթիվ առավելություններով, ինչպիսիք են՝
🧩 գնահատելով անհատական կարիքները՝ հարմարեցնելու աքսելերացիան յուրաքանչյուր ստարտափի համար,
🧩 նիստերի անցկացում` նախապես սահմանված կարիքների թեմաներով,
🧩 հանդիպում SAP-ի և միջազգային փորձագետների հետ մեկ առ մեկ,
🧩 աճի մոնիտորինգ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ,
🧩 ներկայացում և հաստատում SAP-ով:
Գրանվելու համար անցե՛ք հղումով՝ https://bit.ly/3NgpIgt։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։