#CES24. Samsung-ը ներկայացրել է աշխարհում առաջին թափանցիկ MicroLED էկրանը

Վերջին լուրերը
#CES24. Samsung-ը ներկայացրել է աշխարհում առաջին թափանցիկ MicroLED էկրանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Samsung ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին թափանցիկ Micro-LED էկրանը, որն առաջինը տեսել են Samsung First Look 2024 միջոցառման մասնակիցները։ Այն նախորդում է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին, որը մեկնարկել է երեկ՝ հունվարի 9-ին Լաս Վեգասում։

Ընկերությունը ցուցադրել է միանգամից երեք տարբեր թափանցիկ միկրո-LED էկրաններ՝ տարբեր դիզայնով: Երկու նմուշ հագեցած է մգեցված ապակիով, որը թույլ է տալիս թաքցնել պոտենցիալ շեղող առարկաները վահանակների հետևում, իսկ մյուսն ունի առանց շրջանակի էկրան՝ մոտ մեկ սանտիմետր հաստությամբ:

Արտադրողը նշում է, որ թափանցիկ Micro-LED էկրանների բարձրացված պայծառությունն ու պիքսելային խտությունը տարբերում է դրանք թափանցիկ OLED վահանակներից, ապահովում է լույսի նվազագույն կորուստ և ստեղծում ավելի հստակ պատկեր, որը գրեթե նման է օդում լողացող հոլոգրամի:

Թափանցիկ դիսփլեյների զանգվածային վաճառքի մեկնարկի և արժեքի մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա։

CES 2024. Ի՞նչ է սպասվում 10 բալանոց նորարարությունների «էպիկենտրոնում»

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները