Samsung-ը ներկայացրել է ChatGPT-ի այլընտրանքը

Վերջին լուրերը
Samsung-ը ներկայացրել է ChatGPT-ի այլընտրանքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեուլում կայացած Samsung AI Forum 2023-ի ժամանակ Samsung ընկերությունը ցուցադրել է իր արհեստական բանականությամբ աշխատող Gauss մոդելը: Վերջինս անվանակոչել են մաթեմատիկոս Կառլ Ֆրիդրիխ Գաուսի պատվին. նա է մեքենայական ուսուցման մեջ կիրառվող «Նորմալ բաշխման» օրենքի հեղինակը:

Gauss-ը միավորում է երեք բլոկ.

  1. Samsung Gauss Language՝ տեքստերի հետ աշխատանքի համար: Գրում է էլեկտրոնային նամակներ, խմբագրում է փաստաթղթեր, կազմում է հաշվետվություններ կամ էլ տեքստեր թարգմանում:
  2. Samsung Gauss Code՝ կոդի գեներացման և նկարագրման համար: Թույլ է տալիս հեշտ ու արագ ծրագրեր մշակել ինտերակտիվ ինտերֆեյսի օգնությամբ:
  3. Samsung Gauss Image՝ պատկերների խմբագրման և ստեղծման համար: ԱՆհրաժեշտության դեպքում կարող է փոփոխել պատկերի ոճը, բարելավել որակը և օբյեկտներ ավելացնել: Կարող է նաև զրոյից պատկեր գեներացնել՝ տեքստային հարցման համաձայն:

    Այժմ մոդելը թեստավորում են ընկերության աշխատակիցները: Ապագայում մոդելը հասանելի կդառնա Samsung-ի նոր պրոդուկտներում, օրինակ՝ Galaxy S24-ում, որի մասին հայտարարելու են 2024-ի հունվարին:

    Հետևե՛ք ամենահետաքրքիր ու թարմ բիզ-թեք նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:
- Advertisement -
Samsung-ը ներկայացրել է ChatGPT-ի այլընտրանքը
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները