25.1 C
Yerevan
Wednesday, June 7, 2023

Ռոստելեկոմը Գյումրիում ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան է հիմնել

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Ռոստելեկոմը Գյումրիում ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան է հիմնել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամում Ռոստելեկոմը բացել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան։

Դեռևս 2021 թ-ի դեկտեմբերին «Ռոստելեկոմ»-ը հանդես էր եկել «Նվիրի՛ր երազանք» հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն ունեցան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։

Ընկերությունը, խոստացել էր «Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղել ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:

«Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամում Ռոստելեկոմը բացել է ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան, որն ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։

Լաբորատորիայում գործելու են ռոբոտաշինության ուսուցման անվճար խմբակներ՝ նախատեսված 8-14 տարեկան երեխաների համար։

Ավելին, ընկերությունը նաև կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։

Ընկերությունը նախատեսում է ռոբոտաշինության լաբորատորիաներ բացել Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img