Ռոստելեկոմի տվյալների մշակման կենտրոնը կգործարկվի 2024թ. գարնանը

Վերջին լուրերը
Ռոստելեկոմի տվյալների մշակման կենտրոնը կգործարկվի 2024թ. գարնանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության՝ Հայաստանում կառուցվող Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում։

Այս գերժամանակակից կառույցը իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։

- Advertisement -
Ռոստելեկոմի տվյալների մշակման կենտրոնը կգործարկվի 2024թ. գարնանը

TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է 2․5 ՄգՎ, այն ներառում է 218 սերվերային պահարան և ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։

«Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության տվյալների մշակման կենտրոնը կառուցվում է Աբովյանում և նախատեսվում է գործարկել 2024-ի գարնանը։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները