Ռոբոտների հաքաթոնի մասնակցության հայտերը բաց են

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է Ռոբոտների հաքաթոնին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին՝ հրավիրելով կրթական և տեխնոլոգիական թիմերին ներկայացնել իրենց լուծումները։

Հաքաթոնը կանցկացվի մարտի 17-19-ը։ Մասնակցել կարող են 15 և բարձր տարիքի այն անձինք, որոնք հետաքրքրված են կամ փորձ ունեն ռոբոտաշինության, ծրագրավորման, ինժեներական լուծումների, էլեկտրոնիկայի և մեխատրոնիկայի ոլորտներում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 2-ն է՝ ժամը 18-ը։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել։

Հաքաթոնի կանոնակարգին և մասնակցության մանրամասները՝ այստեղ։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ հաքաթոնը հնարավորություն է մասնակիցների համար ներկայացնելու նորարարական գաղափարներ, համագործակցելու ոլորտի մասնագետների հետ և մրցելու լավագույն լուծումների շարքում։ Հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 041 878878 հեռախոսահամարով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները