Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալու է «Մանկական Եվրատեսիլը»: Միջոցառումը Գարիկ Պապոյանի, Իվետա Մուկուչյանի և Կարինա Իգնատյանի հետ միասին վարելու է Ռոբին Ռոբոտը:
Սա լինելու է առաջին դեպքը Եվրատեսիլի պատմության մեջ, երբ հաղորդավարը արհեստական բանականությամբ աշխատող սարք է լինելու:
Ռոբին Ռոբոտը արհեստական բանականության վրա հիմնված ուղեկից է, որը նախատեսված է հիվանդանոցներում երեխաների անհանգստությունն ու մենակությունը թեթևացնելու համար:
Հիշեցնենք, որ Ռոբինը 2021 թվականին Time ամսագրի կողմից ճանաչվել էր «Տարվա լավագույն գյուտ»:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։