Rabbit-ը մեկ օրում վաճառել է 10 հազար R1 AI գաջեթ՝ սպասվածից 20 անգամ ավել

Վերջին լուրերը
Rabbit-ը մեկ օրում վաճառել է 10 հազար R1 AI գաջեթ՝ սպասվածից 20 անգամ ավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ինչպես արդեն հայտնել էինք, Rabbit ստարտափը CES 2024-ին ներկայացրել է R1 AI սարքը՝ «AI դարաշրջանի սմարթֆոնը»։

Այժմ ստարտափը հայտարարել է, որ շնորհանդեսից հետո ընդամենը մեկ օրում վաճառվել է 199 դոլար արժողությամբ ավելի քան 10 հազար R1 սարք։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է X սոցիալական ցանցի Rabbit-ի պաշտոնական էջում:

- Advertisement -
Rabbit-ը մեկ օրում վաճառել է 10 հազար R1 AI գաջեթ՝ սպասվածից 20 անգամ ավել

«Երբ մենք ստեղծեցինք R1-ը, մենք ինքներս մեզ ասացինք, որ ուրախ կլինենք, եթե գործարկման օրը վաճառենք 500 միավոր: 24 ժամվա ընթացքում մենք արդեն 20 անգամ գերազանցել ենք այս ցուցանիշը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Չնայած Rabbit R1 սարքերի առաջին խմբաքանակն ամբողջությամբ սպառված է, նրանք, ովքեր ցանկանում են դառնալ անսովոր գաջեթի սեփականատեր, կարող են նախապես պատվիրել ստարտափի պաշտոնական կայքում։ Արտադրողի խոսքով՝ նոր արտադրանքի մատակարարումները կսկսվեն այս տարվա ապրիլ-մայիսին։ Նրանց համար, ում հաջողվել է R1 պատվիրել առաջին խմբաքանակից, սարքը կառաքվի մարտին։

Rabbit R1-ի մասին ավելի շատ մանրամասներ գտե՛ք այստեղ՝ #CES24. Ցուցադրվել է Rabbit R1 նոր սերնդի «սմարթֆոնը»։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները