Մշակվել է Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

Վերջին լուրերը
Մշակվել է Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ նախապատմական մեգալիթյան կառույց Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման նոր ծրագիր է մշակվել։

Միջազգային Realm of Historia նախագիծը ներկայացել է նոր նախաձեռնությամբ․ թողարկել Քարահունջը պատկերող NFT-ներ, որոնց վաճառքից ստացված միջոցներ կուղղվեն Քարահունջ պատմամշակութային կոթողի ենթակառուցվածքների զարգացմանն ու բարելավմանը։

- Advertisement -
Մշակվել է Քարահունջի ենթակառուցվածքների բարելավման ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

NFT-ները կստեղծվեն տեղի արտիստների ջանքերով, և կտարածվեն տարբեր հարթակներում։ Նախաձեռնության հիմնական նպատակը հայ մշակույթի պահպանումն է, և ստացված միջոցներն ուղղվելու են հենց այդ առաքելության կյանքի կոչմանը։

«Քարահունջը պարզապես հուշարձան չէ, այն մեր հարուստ հայկական ժառանգության վկայությունն է: Մենք հավատում ենք, որ օգտագործելով տեխնոլոգիայի ուժը, մենք կարող ենք ոչ միայն պաշտպանել այս պատմական գանձը, այլև այն մղել դեպի ապագա: NFT-ների ստեղծումը բոլորովին այլ հարթություն է հաղորդում մեր պահպանման ջանքերին: Այն թույլ է տալիս մեզ ներգրավել արվեստի էնտուզիաստների, պատմության սիրահարների և աջակիցների հանրությանը, ովքեր կարող են ակտիվ դեր խաղալ Քարահունջի շարունակական գոյության ապահովման գործում»,-նշում են նախաձեռնության հեղինակները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները