PyData Yerevan-ի հերթական հանդիպումը՝ LLM-ների միջոցով գեներացված տեքստերի հայտնաբերման մասին

Վերջին լուրերը
PyData Yerevan-ի հերթական հանդիպումը՝ LLM-ների միջոցով գեներացված տեքստերի հայտնաբերման մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ PyData Yerevan
Երբ՝ ապրիլի 18
Որտեղ՝ Anahit TechCenter

Միջոցառման մասին.

- Advertisement -
PyData Yerevan-ի հերթական հանդիպումը՝ LLM-ների միջոցով գեներացված տեքստերի հայտնաբերման մասին

PyData Yerevan-ի հերթական MeetUp-ը կացկացվի LLM-ների միջոցով գեներացված տեքստերի հայտնաբերման մասին։

«LLM-Generated Text Detection» թեմայով զրույցի ընթացքում PyDataYVN խոսնակ Յուրի Օրշուլևիչը՝, ով SuperAnnotate-ի NLP-ի ավագ ինժեներ է, կընդգծի մեքենայի կողմից ստեղծված և մարդու կողմից գրված տեքստը տարբերելու կարևորությունը՝ ուսումնասիրելով հնարավոր խնդիրները և դրանցից խուսափելու ուղիները:

Զարգացող AI և NLP լանդշաֆտում Large Language Model-ների (մեծ լեզվական մոդել) աճը հանգեցրել է տեքստերի գեներացման նոր դարաշրջանի: Մեքենայի կողմից ստեղծված բովանդակության նույնականացումը լուրջ մարտահրավեր է այս մոդելների աճող բարդության հետ կապված:

Միթափի ընթացքում մասնակիցները

  • կբացահայտեն տեքստի հայտնաբերման նշանակությունը տարբեր տիրույթներում, ներառյալ մրցույթները:
  • Կգնահատեն այս ոլորտում առկա առաջընթացը՝ ընդգծելով առաջադրանքի ակնհայտ պարզությունը, որն իրականում բարդ է։
  • Կուսումնասիրեն առկա բաց կոդով լուծումները, դրանց սահմանափակումները և բարելավման ոլորտները:
  • Կծանոթանան բարձրորակ հենանիշի (benchmark), որն ապահովում է արդյունավետությունը չափելու պարզ միջոց:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները