«Նախագծերի կառավարում» անվճար դասընթաց՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

Վերջին լուրերը
«Նախագծերի կառավարում» անվճար դասընթաց՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Ծրագրի տևողություն՝ 2 ամիս
Ձևաչափ՝ հիբրիդային (առցանց և անցանց)
Անցկացման վայր՝ ք. Սիսիան

Միջոցառման մասին․

- Advertisement -
«Նախագծերի կառավարում» անվճար դասընթաց՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում է «Նախագծերի կառավարում» անվճար դասընթաց՝ Սյունիքի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն նախագծերի կառավարման մեթոդաբանությունը, սկզբունքներն ու գործքիները, ինչպես նաև նախագծերի հետ կապված ռիսկերի, որակական հատկանիշների, ռեսուրսների և ծախսերի կառավարման մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ այլ ոլորտներում գործող կազմակերպություններում։

Դասընթացին կարող են մասնակցել այն երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են ոչ միայն ՏՏ, այլև այլ ոլորտներում նախագծերի կառավարմամբ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նաև փափուկ հմտություններ՝

  • համակարգում և կառավարում,
  • վերլուծական մտածողություն,
  • ճկունություն,
  • հետազոտելու և ուսումնասիրելու կարողություն,
  • թիմի հետ աշխատելու ունակություն,
  • ժամանակի կառավարում։

«Նախագծերի կառավարում» դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։ Յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները