Փոփոխվել է անշարժ գույքի հարկի վճարման վերջին օրը

Վերջին լուրերը
Փոփոխվել է անշարժ գույքի հարկի վճարման վերջին օրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եթե պետք է անշարժ գույքի հարկի վճարում անել, ապա ուշադրություն, որովհետև փոփոխություններ են տեղի ունեցել:

Կազմակերպությունները անշարժ գույքի հարկի գումարները համայնքի բյուջե են վճարում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ`առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Սա նշանակում է, որ մինչև հունիսի 1-ը անհրաժեշտ է վճարել Անշարժ գույքի հարկը 2023թ-ի առաջին կիսամյակի համար:

Իսկ ֆիզիկական անձինք կարող են անշարժ գույքի հարկ վճարել մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները:

Մանրամասն օրենքի մասին ծանոթացե՛ք ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածում՝ հետևյալ հղումով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները