Ամբողջական ստեղծագործական էկոհամակարգ՝ Podcastle-ը հայտնել է ռեբրենդինգի մասին

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայկական Podcastle ընկերությունը պաշտոնապես հայտարարեց իր ռեբրենդինգի մասին՝ ներկայանալով նոր անունով՝ Async։ Ընկերությունը ընդգծում է, որ փոփոխությունը չի նշանակում գործունեության ուղղության փոփոխություն կամ արժեքների կորուստ․ բոլոր օգտահաշիվները, բովանդակությունը և գործիքները մնալու են անփոփոխ, պարզապես ընկալումն է ընդլայնվում՝ փոդքասթից դեպի ամբողջական ստեղծագործական էկոհամակարգ։

«Այն, ինչ սկսվել էր որպես գործիք ստեղծագործողների համար, այժմ վերածվել է լայն ընդգրկում ունեցող հարթակի․

  • Ստեղծագործողները շարունակում են օգտագործել մեզ արագ ձայնագրելու, մոնտաժելու և հրապարակելու համար,
  • Թիմերն ու բիզնեսները վստահում են մեզ բրենդավորված բովանդակություն ստեղծելու համար առանց ծանրաբեռնվածության,
  • Ծրագրավորողներն օգտվում են Async Voice API-ից՝ ցածր ուշացումով տեքստից խոսք մոդելից, որոնք նախատեսված են իրական արտադրանքների համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

Async-ը դառնում է հովանոցային հարթակ, որի ներքո ընկերությունը շարունակելու է զարգացնել նոր հնարավորություններն ու ֆունկցիաները՝ համապատասխանելով ստեղծագործական էկոհամակարգի բազմազան պահանջներին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները