ՊՆ-ն ՏՏ մասնագետ զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել

Վերջին լուրերը
ՊՆ-ն ՏՏ մասնագետ զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, Հայաստանի զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2021 թվականի ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

- Advertisement -
ՊՆ-ն ՏՏ մասնագետ զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար կարող եք գրել atmk@mil.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 10 294416 հեռախոսահամարին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները