Կկայանա Platform360 Career Expo-ն

Վերջին լուրերը
Կկայանա Platform360 Career Expo-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Organize agency
Երբ՝ մարտի 16, ժամը 11։00-20։00
Որտեղ՝ Best Western Plus Congress Hotel

Միջոցառման մասին.

- Advertisement -
Կկայանա Platform360 Career Expo-ն

«Platform360 Career Expo» միջացռման նպատակն է.

  • ընձեռել կրթության և կարիերայի հնարավորություններ, ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ իրենց ճանապարհը նոր սկսող մասնագետների համար,
  • հանդիսանալ միջնորդ գործատուների և մասնագետների հաղորդակցման և վերջիններիս ներգրավման գործընթացում,
  • տրամադրել հարթակ գործատուների ճանաչելիության բարձրացման և ծառայությունների ներկայացման համար։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է 6 master class տարբեր ոլորտներից և 4 պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝

  •  «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ որպես կազմակերպության առաքելության մաս»
  •  «Բուհի դերը աշխատաշուկայում կայանալու մեջ»
  •  «Աշխատանքային փորձ չի պահանջվում»
  •  «Ի՞նչ է այսօր պահանջում գործատուն»

«Platform360 Career Expo»-ի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ, ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին և շփվելու լավագույն գործատուների հետ, գտնելու գործընկերներ և, բնականաբար, ծանոթանալու աշխատանքի լավագույն առաջարկներին։

Մուտքն ազատ է։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները