Picsart-ը կորպորատիվ կենտրոնակայան է բացել Մայամիում

Վերջին լուրերը
Picsart-ը կորպորատիվ կենտրոնակայան է բացել Մայամիում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Picsart-ը՝ թվային ստեղծման աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը և աշխարհի 20 ամենաշատ ներբեռնվող հավելվածներից մեկը, կորպորատիվ կենտրոնակայան է բացում Մայամիում, ավելացնում գրասենյակներ Լոնդոնում, Բեռլինում և Բուխարեստում:

«Մենք ոգևորված ենք միանալու արագ զարգացող ինովացիոն կենտրոնին՝ կառուցելով Picsart-ի ներկայությունը տեխնոլոգիական աշխույժ քաղաքում», — ասում է Հովհաննես Ավոյանը՝ Picsart-ի հիմնադիր և գործադիր տնօրենը: «Որպես գլոբալ մտածողությամբ ղեկավարվող ընկերություն՝ մենք հավատարիմ ենք մեր միջազգային թիմերի համագործակցությանը, և Մայամիի կենտրոնակայանը օգնում է դրան՝ հասանելի լինելով Եվրոպայի և ԱՄՆ-ի մեր թիմերի համար»:

- Advertisement -
Picsart-ը կորպորատիվ կենտրոնակայան է բացել Մայամիում

Բացի Մայամիում գտնվող ԱՄՆ-ի կենտրոնակայանից, Picsart-ը գրասենյակներ է բացել Բուխարեստում և Լոնդոնում այս տարվա սկզբին, իսկ մարտին ծրագրում է բացել Բեռլինի գրասենյակը: Ընկերությունը շարունակում է աշխատակիցներին տրամադրել հիբրիդային և հեռահար աշխատանքի ազատություն Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ասիայի մի շարք վայրերում նաև պահպանում է իր ներկայությունը Սիլիկոնային հովտում: 2021 թվականին Picsart-ը գրասենյակներ բացեց Նյու Յորքում, Բանգալորում, Տորոնտոյում և Գլազգոյում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները