Ովքե՞ր են բենզինի շուկայի խոշոր հարկ վճարողները

Վերջին լուրերը

Բենզինի և դիզելային վառելիքի մեծածախ վաճառքով զբաղվող 6 ընկերություն ներառվել է 2024 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարող ընկերությունների ցանկում։ Ընկերությունները միասին վճարել են 12,1 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 12,3%-ով։

Ոլորտից ամենաշատը հարկեր վճարել է «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»-ը՝ 4,8 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 6%-ով։ Չնայած դրան՝ ընկերությունը բարելավել է իր դիրքերը 2 կետով և խոշոր հարկ վճարողների ցանկում 6-րդն է։

Ոլորտում 2-րդը «ՖԼԵՇ» ընկերությունն է՝ 2,7 մլրդ ՀՀ դրամ հարկերով և տուրքերով։ Ընկերության կողմից պետական բյուջե վճարումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են շուրջ 31%-ով, ինչն էլ նպաստել է խոշոր հարկ վճարողների ցանկում դիրքերի զիջմանը և 16-րդ տեղում հայտնվելուն՝ նախկին 10-ի փոխարեն։

Ոլորտում 4-րդը «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»-ն (RAN OIL) է՝ 1,5 մլրդ ՀՀ դրամ հարկերով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 12%-ով նվազել է, սակայն ցանկում նրա դիրքը անփոփոխ է մնացել ՝ 29։

Հաջորդում է «ՄԱՔՍ ՕԻԼ» ընկերությունը, որի կողմից վճարված հարկերը և տուրքերը գրեթե անփոփոխ են մնացել, սակայն ցանկում 2024 թվականի առաջին եռամսյակում այն 19-րդն է, նախկին 17-ի փոխարեն։

Ովքե՞ր են բենզինի շուկայի խոշոր հարկ վճարողները

Ոլորտի կողմից նման բացասական տեղաշարժը, թերևս, կարելի է բացատրել շուկայում նոր խաղացողների հայտնվելով։

Թեմայի մեջ՝

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները