Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 1 մլրդ դոլարի

Վերջին լուրերը
Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 1 մլրդ դոլարի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022թ. կազմել է մոտ 1 մլրդ դոլար, այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- նշել է նա։

Նախարարի խոսքով՝ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։ Այժմ միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 տոկոս,  բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կանխատեսում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները